Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/578

Այս էջը հաստատված է

Ա՛յ տղա հիլ անիլ տուր,— մատնաչափ դիր անիլ տուր,
ինձնից էլ քեզ ճար չի կա — քաքուլդ վեր անիլ տուր։
Ես աղջիկ եմ ալ կուզեմ,— բարակ մեջքիս շալ կուզեմ,
Երբ ես եկա ձեր տունը — ոսկին սարեսար կուզեմ։

Կիրակի էլ պա՞ս կըլնի,— էրծաթից լավ թա՞ս կըլնի,
Որդիդ մեոնի վարդապետ,— սիրածը չհա՞ս կըլնի։
Աշտարակ բարձր տեղ ա,— ջուրը հիվանդին դեղ ա,
Սիրածը սիրածին չեն տալ— էս ի՛նչ անիրավ գեղ ա.

էն սարը բարձր սար ա,— տակը զընջըլած քար ա.
Ես քեզ թաքուն սիրեցի, բա՛ռ ո՞վ արավ աշկարա,
Իմ յարն ինձ լար պըտի,— ձեռումը ֆանար պրտի,
Իմ յարի կաննած տեղըն,– մեկ չինարի ծառ պըտի։

Ա՛յ տղա, դու հազար ըլնիս,— իմ ախպոր սատար ըլնիս,
Թե ինձնից ջոկ լար բռնես,— դու սրտապատառ ըլնիս,
Քաքուլիդ կալին մեռնիմ,— երեսիդ խալին մեռնիմ,
Լսել եմ կարդացող ես,— սաղմոսիդ ծալին մեռնիմ։

Ամպել ես ամպի նման,– շաքար ու ղանդի նման,
Իմ նանն ինձ ո՛նց ա պահել,– ծալած գլուլբանդի նման,
Կաննել եմ ախա բախա,— շավաղուս տուտը կախ ա,
Շեկ տղա, կարմիր աղջիկ,— թո՛ղ բռնենք իրար յախա։

Ամպել ա ձուն չի գալիս,— մթնել ա տուն չի գալիս,
էս անտեր բարձի վրա,— առանց յար քուն չի գալիս։
Ոչխարն արել եմ բակը,— դեմ տվել սելի ակը,
Ով իմ սիրածը առնի,— չի վելի (վայելի) գլխի թագը։

Կաքավը կաննել ա քարին,— կտուցը լիքը արին,
Մի աղլուխ վարդ եմ քաղել,— ղրկել իմ աղպոր յարին։


Շատերը կան նույնպես ազնիվ, նույնպես գեղեցիկ, բայց մենք ուզում ենք միայն Նանիկը մեջ բերել (եր. 100), ուր հայ պառավի ոգին և սիրտը ամեն հարազատությամբ թափել է հեղինակը.

Նանիկ արա մեծանաս,
Հալիվորիս ծերանաս,
Եղբոր խելքիդ տեր ըլնիս,
Պառավ տատիդ չմոռնաս։

Տատը գլխովդ պտիտ գա,
Ինչ խաթա ունիս տատին գա,