Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/591

Այս էջը հաստատված է

Christenthums von Ad. Schmidt, Berlin, 1847 (Դավանության և մտքի ազատության պատմությունը կայսերության և քրիստոնեության առաջին դարում․ Ադ․ Շմիգտ։ Собрание соинений Гран[овского], Т.2, стр.276 [գրում է]․

«Այսպես է սովորական և ըստ մեծի մասին արժանի (այդ սովորության, այսինքն չկարդացվելու և անտես լինելու) ճակատագիրը գերմանական գրքերի։ Չնայելով, Որ անդադար ուսումնասիրում են հին օրինակները (այսինքն հին հեղինակները), գերմանական ուսումնականք չեն ուսել առնուլ նոցանից գեղեցիկ և կենդանի ձևով ավանդելու գաղտնիքը։ Այս պատճառով, շատ անգամ պատահում է նոցա խոսել հունական արվեստի հավիտենական գեղեցկության մասին այնպիսի լեզվով (այսինքն ձևով), որ կարո՛ղ է հարկադրել երկբայել, թե այդ արվեստը կարող էր ազդեցություն ունենալ իր պաշտողների ճաշակի վրա։ Ծիծաղելին այն է, որ շատերը այս ձևի հետ վարվելու կատարյալ տգիտությունը վերագրում են գերմանիկ ցեղի ավելի հիմնավորության (Gründlichkeit)

Սենական խոստովանում է յուրաքանչյուր մարդկային անձին սրբությունը. հomo res sacra[1]... «Ամեն մարդ ազնիվ է, որովհետև առաջանում է աստուծուց. եթե քու ազգաբանության մեջ կա մի մութ աստիճան, անցիր նորա վրայից, կանգնիր բարձր: Վերացիր դեպի ազնվության աղբյուրը, դեպի այն, որից մենք ամենքս աոաջացել ենք—մենք ամենքս աստուծո որդիք ենք»։ Այս խոսքերի մեջ հնչում է քրիստոնեության նախազգացությունը։ Հռովմեական ցիրկի արյունոտ տեսարանները զարթնենում են նորա մեջ նույն զգացմունքը, որ հեռացնում էր այդ տեսարաններից առաջին քրիստոնյաներին։ Նա դառնում է դեպի թամաշավորքը դառն խոսքերով. «Առանց բարկության, առանց երկյուղի, զբոսանքի համար, դուք մահի տալիս եք մարդը և հրճվում եք նորա հոգեվարական տխրությամբ։ Դուք կասեք ինձ, թե նոքա հանցավորք են և մահի արժանի դատվածք. համաձայն եմ, բայց ինչ հանցանք եք գործել դուք ինքներդ, որի համար դատապարտվել եք ականատես լինել մահապարտության» (երես 284)։

Ասես թե իրավունք ունին,մինչ կարծում են թե Հեդելը իր փիլիսոփայթյամբ կամենւմ էր վառդապետությունը համեմատելով դեպքերին՝կերպարանափոխ է լինում,

  1. (Լատ.) Մարդը նվիրական բան է: Խմբ: