Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/595

Այս էջը հաստատված է

և ընկերական հարաբերությանց մասին։ Ինչպես Հեդելը, նույնպես ոչ ոք չի պաշտպանել–թողնելով այդ իրավունքը չնչին հնապաշտների–դարերի ժանգը, որ այլանդակում է անգլիական կառավարչությունքը։ Տակավին կարելի է համաձայնել և այս բանում, թե անգլիական կառավաբչությունքը (учреждения) երևցնում են մի «անհոգ հավաքույթ ստորասական սահմանադրությանը», որի հակառակ նոր տերութենական կառավարչությանց ներքին աճելության հայտնի սկզբանը վրա հիմնված ավելի պարզ ձևերը, գոնե տեսական հարաբերությամբ կարող են համարվել որպես առաջադիմություն»[1]։

Այս խոսքերում, պ․ Հայմը մեծապես սխալվում է, և դորա պատճառն է դարձյալ գերմանական փիլիսոփայությունը։ Նորա, որպես առաջադիմություն ընդունած «պարզ ձևերը», որ հիմնված էին նոր տերութենական կառավարչությանց ներքին աճելության վրա, ի՛նչ արդյունք ցույցը ավեցին, երբ գործ դրվեցան։ Ստույգ է, որ պ. Հայմը ինքն էլ զգում է այդ բանի գործական ամլությունը, ուստի և սահմանափակում է առաջադիմության ասպարեզը «գոնե տեսական հարաբերությամբ» խոսքով։ Զարմանալի է, որ չկամին հասկանալ, թե մի փոքր թերի, բայց գործադրելի ձևը ավելի նախընտիր է, քան թե գաղափարական կատարյալը, որ բոլորովին անգործադրելի է։ Հա, շատ ընտիր գաղափար, բայց որ չես կարող նորան մարմնացնել, չես կարող գործ դնել, օգուտը ինչ է։ Բայց պետք չէ մոռանալ, որ գերմանական չոր գաղափարի գերի փիլիսոփայության իջնելու կետն է այս։ Ես անհամ կերակուր եմ ուտում, փիլիսոփան չէ հավնում և իր մտքի մեջ ավելի համեղ կերակրի գաղափար ունի և ասում է, թե գոնե տեսական հարաբերությամբ ինքը ուղիղ է, որ հավան չէ իմ հացին։ Դե սատկեցեք քաղցած։ Անդլիան իր կառավարության ստդտանված ձևերով, այսօր առաջինն է Եվրոպիո մեջ ազատության մասին, և անգլիական մարդը իրավամբ կարող է պարծենալ իր ազատությամբ, մինչդեռ ուրիշները և մանավանդ խեղճ ողորմելի գերմանացիք ցեխում խրված, նախանձու տրաքում են և տակավին հավան էլ չեն Անգլիացին։ Տո՛, մի նորա չափ ազատություն ձեռք բեր, հետո խոսիր է. ղարաբաղցու ասածը չլինի «ըռխին յաշիր»։ Բայց մենք շուտով կհասնենք այն թթվուտին, որի տեսությունը միայն պրծացնում է գերմանացու շապիկը։ Նա չէ կարող տանել կամ տեսնել երբևիցե կամ ուրևիցե «հանրապետական տարր» սահմանադրության մեջ, սորանիը վախենամ է գերմանացին, ինչպես ագռավը խրտվիլակից, առանց քննելու

  1. Տե՛ս Р. Гайм,–«Герель и его время», ст. 375.