Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/600

Այս էջը հաստատված է

սահմանսդրությանց վրա, որի լոկ Habeas corpus ակտը[1], թողում եմ մնացածը, ամբողջ Գերմանիս հավասար գին ունի։ Եվ երբ անգլիական սահմանադրությունքը միջին դարերից սկսած բնական ճամփով աճելով աճում էր, բոլոր ցամաքահողը մինչև վիզը թադվնլ Էր ստրկության մեջ։ Բռնակալությունը, բարքի ապականությունը, սնանկությանը և մարդկային արժանավորության ուրացողությունը էին նորա ոգին։

Ի՛նչ տեղ էր Գերմանիան, երբ մարդկային արժանավորությունը իր ձեռքը անցուց Անգլիո գայիսոնը, թագը միայն թողնելով իր թագավորին։ Հայտնի է, թե Գերմանիան մարդ դարձավ Ֆրանսիս XVIII դարու փիլիսոփայությամբ, որի վերջին խոսքը էր 1789 և 93 թվականները։ Բայց ո՛րտեղից հանկարծ բխեց XVIII դարու այդ փիլիսոփայական հորձանքը, որ հեղեղեց Եվրոպա և չարաչար գործ դրվեցավ։ Երբ անգլիացին ազատության անունով պատերազմում էր իր դավաճան թագավորի՝ Կարլոս առաջինի հետ, երբ զիջողոլթյունք զիջողությանց քամակից որպես մի աքցանով քաշում հանում էր թագի իրավասությունից, երբ ի վերջո անճար մնալով ազգի ազատության, թեև սխալ գործերով, զոհ էր բերում դրուժան թագավորը, ի՛նչ բանի մեջ էր նույն ինքը Ֆրանսիան, Գերմանիո և բոլոր ցամաքահողի, իրավամբ համարված լուսատու ճրագը։

Այո՛, մի րոպե փայլատակեց Հենրիկոս IV-ի ազդեցությունը քաղաքակրթության վրա. նորա հաջորդը, Րիշելիոն, չեմ հիշում անունով, միայն թագավոր Լուդ[ովիկոս] XIII, ունեցավ նույնպես փրկարար ազդեցություն քաղաքակրթության ընդհանուր գումարի վրա իր 18֊ամյա վարչությամբ. սորա աշակերտ Մազարինին, Լուդ[ովիկոս] XIV֊ի տղայության և մանկության ժամանակ կառավարելով, նույնպես առաջ նայեցավ, բայց այն հիսո՞ւն երկաթե տարիները, որ անցան Լուդ[ովիկոս] XIV–ի ձեռքից. այն վերսայլները, այն շռայլությունը, այն կեղծավորությունը, մարդկային անհատական, որպես նաև ընդհանուրի արժանավորության կամ խորհրդի ուրախությունը, հիմնեցին, կազմեցին, պատրաստեցին և մեջտեղ դրին մի այնպիսի սոսկալի բռնություն, որի դևը այնպիսի մեծ և զարհուրելի ցնցյուններ գործեց, երբ 79 և 93 դուրս էր գալիս ֆրանսիական կազմվածքից։ Վաղուց սովորություն է եղած դպրոցի բնավորական ազդեցությունը իսպառ ուրանալու համար, մանավանդ եթե կամենում էին բամբասված դպրոցը պաջտպանել, ասել թե Ալեքսանդր Մակեդոնացին Արիստոտելի աշակերտն էր, ներոնը՝

  1. Habeas corpus — Լատիներեն բառացի նշանակում է «մարմին ունենաս» Այդպես էր կոչվում 1679 թ. ընդունված այն ակտը, որի համաձայն ամեն մի ձերբակալություն պետք է կատարվեր պատճառաբանված հրամանով: