Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/603

Այս էջը հաստատված է

իսկ երկրորդը երբեք չի տեսնիլ հողի երես, որովհետև հողը չմասնատվելով նաև ժառանգությամբ, միշտ մնում է ազնվական տների ուղղակի հաջորդության մեջ։ Եվ այս է այն սոսկալի աղքատության աղբյուրը, որ միմիայն Անգլիո մեջ կարող է ստանալ այնպիսի ահարկու կերպարանք։

Հարկավոր է ուրեմն ավելի քաջ բացատրել մեր այն խոսքը, թե «Անդրանկական համակարգությունը անգլիական ազգի հոգուց է բխում», որովհետև անհնար է թույլ տալ անգամ թե ստորին դասակարգը կարող էր երբևիցե գոհ լինել այդ համակարգությունից։

Ազգ ասելով հասկացանք և հասկանում ենք անգլիական հասարակությտան այն բաժինը, որ ուղղակի կամ անուղղակի մասնակից է կառավարության և որի պոլիտիկական իրավունքը խոստովանում է անգլիական կոնստիտուցիոնը, որովհետև այդ կոնստիտացիոնը հասարակապետական և ոչ հանրապետական լինելով, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, համորեն ազգի անձն յուր անդամներին չէ տալիս պոլիտիկական իրավունք։ Եվ կառավարության մեքենան շարժվում է միմիայն առաջին և միջին դասակարգերի ուժով։ Այդ երկու դասակարգի շահին էլ ընդդեմ է և Անգլիո մեջ ամեն փոփոխություն, որ կարող էր շատ թե քիչ սասանեցնել կամ ավելի փոքր, կանգնեցնել բաների ամենօրյա ընթացքը։ Եվ այդ երկու դասակարգն բուռն դրական իշխանություն ունի իր ձեռքին, ոչ օրենքը, ոչ գրված կոնստիտուցիոնը և ոչ իսկ թագի արտոնությունքը ազդեցություն ունին նորա վրա. նա փոխում է օրենքը, սրբագրում է սահմանադրությունը, փոխում է և գահակալության հաջորդությունը, ինչպես Հենրիկոս VIII֊ի և Վիլհելմ III Օրանժյանի ժամանակ, փոխում է կրոնը, ի վերջո ինքը պառլամենտը և իշխող և իշխեցյալ», ինքը գնում է օրենք և ինքը դարձյալ հնազանգում է նորան. վերստին փոխում է օրենքը և այդ նոր օրենսդրությունը նույն զորություն ունի, ինչ որ ուներ առաջվանը. մեկ խոսքով, կենդանի սահմանադրություն և կենդանի օրենք անսահման և լրացյալ իշխանությամբ։

Հեգելը տեսնելով այս բոլորը սարսափում է և նորա նեղսիրտ դիվանապետական ստամոքսը չէ կարող մարսել, ուստի և չէ հերիքանում միայն մի քանի թերությոնք շոշափելով անգլիական կառավարության սահմանադրության վրա, նա չէ գոհանում նորանց պախարակելով, այլ որպես թե ավելի ծանրացնելու համար իր պատասխանատվությունը, նորանց պախարակելով,այլ որպես թե ավելի ծանրացնելու համար իր պատասխանատվությունը, նորանց պախառակելու չափով դրվատներ և տաղեր է երգում գերմանական և պրուսական տերությանց, և այս՝ 1830—31-ին։ Թուրքի ասածի պես․ մասգարալըք փարա իլեն փուլ իլեն դեիլ տըր։