Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/62

Այս էջը հաստատված է

շնորհակալ եմ, որ ինձ բարի կամենալով, զգուշացնում ես ինձ. ճշմարի՜տ է, շատ չար են ժամանակիս տղայքը։

— Ուրեմն առ այս գիրը և հասցրո՜ւ, ինչպես ասացի, պարոն Շահումյանցին․յուրյան ձեռքը, գիտե՞ս․․․ չիցե՜ թե ծառայի կամ մի այլ նորա տանը եղող մարդու տաս, ժամուց չի լինի։

— Շատ բարի, հոգիս, Աստված օրդ երկաչն առնե...

— Նա երկար հասակով երիտասարդ է, փայլուն աչքերով և լավ հագնված։

— Շատ բարի, — պատասխանեց պառավը, — Աստված անփորձ պահե, շատ խնդաս։

Աղքատը հեռացավ։ Մանուշակը մտավ ներս։

Մանուշակի մի ժամ առաջ ունեցած ուրախությունը և սրտի ցավը ուրախություն էր դարձած միայն այս հաջողությամբ, որ նամակը կարողացավ ուղարկել, առանց մի մարդու իմացնելու յուր կարծիքը։

IV

Երեկոյացել էր․ Թյությունճի-Օղլուի հյուրընդունարանի անկյունում պատկերի առաջև վառած կանթեղը սկսել էր արձակել մի նվազ և գունաթափ լույս շրջակա առարկաների վերա։

Մանուշակը վեր կացավ տեղից, ճրագ վառեց և ցած թողեց պատուհանների սպիտակ կտավյա վարագույրները։ Տիկին Թյությունճի–Օղլուն ավարտելով յուր գործը գետնատնումը և հրամայելով աղախնուն դնել թեյի մեքենան, վեր ելավ սանդուղքից լերդագույն երեսով, պատճառ, խոնավ տեղում երկար ժամանակ կորացած նստելուց արյունը թանձրացել էր գլխի մեջ։ Նա բանալով դուռը, հարցրեց Մանուշակից, «հայրդ չէ՞ եկած դեռևս»։

— Ոչ,— պատասխանեց Մանուշակը։

— Զարմանք է,— շարունակեց մայրը,— ի՞նչ պատահեց այս մարդու հետ, որ աչսքան ուշացավ։ Է՜հ, այր մարդիկ չե՞ն, նոցա ի՞նչ փույթ է, բոլոր տան կառավարությունը մեր գլխին է, նոքա միայն գնելը գիտեն, բայց այդ գնած բաները ինչո՞վ գլուխ կգան, ամենևին և մտածել չկամին, պատահած ժամանակը ասում են, թե հոդս ունեին և մտածությունք, բայց մերն է հոգսը, ինչպես մազերս, այնպես և հոգսերս երկայն է։

Բայց սատանայական, այսօր պետք էր որ ուշանար այդքան, մինչ հարկավորություն կար շուտով խոսելու նորա հետ։ Մկրտիչը եկել էր...