Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/65

Այս էջը հաստատված է

բռնեց և բաց չթողեց, «գնանք մեր տուն, գնանք մեր մոտ ճաշի» ասելով, վեր առեց և արդարև տարավ յուր մոտ, տան մեջ ի՞նչ մաքրություն, ի՞նչ կարգ, թեև կին չունի, մայր չունի, ոչինչ չունի, այլ միայն մի չոր գլուխ, ծառայքը կանգնած պատրաստ սպասում են նորա մի նշանացի առնելուն, որ իսկույն կատարեին նորա հրամանը։

Շատ խոսակցությունք արեցինք այնտեղ, ճաշ կերանք, չէր կամենում երկար ժամանակ թողուլ և ճաշից հետո, բայց ես նորան խնդրեցի, որ ինքը այս երեկո մեր մոտ շնորհ բերե թեյի...

Մանուշակի ուրախությունը ոչինչ չափով չէր չափվում։

Դուրս էի գալիս այնտեղից, ահա մի պառավ աղքատ կին մի նամակ ձեռքին մտած պարոն Շահումյանցի տուն, հարցանում է ինձ, թե ե՞ս էի արդյոք պարոն Շահումյանցը. ես ասացի, այո՜, ես եմ, տուր նամակը և կամենում էի առնուլ նամակը ձեռքից և տանել, բայց անպիտան պառավը սկսեց հազար տեսակ ապացույցներ պահանջել, հարցրեց, թե ո՞ր տեղից նամակի եմ սպասում, ո՞վ ունիմ Մոսկվայի մեջ. սիրտս նեղացավ, ասացի ես չեմ, ահա մտի՜ր այս տունը և հարցրու ծառաներից, քեզ ցույց կտան նամակի տերը:

— Գիտեի,— ասաց պառավը,— որ դու չէիր, պարոն, բայց մի՜ բարկանար իմ վերա, Աստված մի օրդ հազար առնե, ես աղքատ կին եմ...

Հետաքրքրությունս ստիպեց հարցնել նորանից, թե ինչի՞ց գիտեր, որ ես չեմ Շահումյանցը։

— Ինձ,— ասաց,— պատմել էին նորա հասակը, աչքերը... Հագուստը։

— Ո՞վ էր պատմել,— հարցրեցի ես։

— Ամենայն բան իմանալը լավ չէ, շուտ կծերանաս, հայրս,— պատասխանեց պառավը, և նշան տվեց, որ կամենում էր գնալ, ես ևս չկամեցա այլևս բռնել նորան, թողեցի, որ տանի ինքը տա նամակը։ Բայց նամակ... Աղքատ պառավի ձեռք... Ո՞րտեղից, ո՞րտեղ։

— Երևի մի բարեհոգի մարգ բերած լինելով նամակը, գիտությամբ հանձնել է այդ աղքատին, որ պատահմամբ գնացել էր նորանց տուն, որ նա տանի և քանի կոպեկ շահվի,— պատասխանեց կինը։

— Եվ ի՞նչպես խորամանկ պառավ էր, այնպիսի հարցմունքներ արեց, որ չկարողացա պատասխան տալ։

Մանուշակը դողում էր վախեցածից, բայց ո՞րքան շնորհակաչ էր պառավից, որ նամակը չէր տվել յուր հորը, որով անտարակույս պիտի իմացվեր բանը։

— Շուտով թեյի պատրաստություն տեսեք,— ասաց