Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/77

Այս էջը հաստատված է

պարսպի մյուս կողմում, որ դեպի փողոցն էր նայում։ Խեղճ Մանուշակը ուշաթափ ընկավ մի նստարանի վերա, որ թացացել էր անձրևից և խոնավ մառախուղից։

Մանուշակը գիշերի մեջ տեսանելով այս սպիտակ բանը, անտարակույս պետք է, որ նախիջևանցոց սովորութենով կարծած լիներ մի գերբնական բան... Մի ոգի․․․ Մեզիմեն աղեկ..․ [1][2]


Բայց այդ սպիտակ բանը, որ ուշաթափություն պատճառեց Մանուշակին, ոչ ավելի, ոչ պակաս մի սպիտակ կատու էր, որ լսելով պարտիզի դուռի բացվելը և երկյուղ կրելով թշնամուց, թողել էր յուր դարանը և լավ էր համարել պատսպարան գտանել անմարդացած փողոցի մեջ։

Ճշմարի՛տ է, Մանուշակը Շահումյանցի հետ ծանոթանալուց հետո մի քանի լուսավոր գաղափար ստացել էր, որոնց եզրակացությունը թույլ չէր տալիս հավատալ այսպիսի ցնորամիտ մարգերի հնարած մեզիմեն աղեկների, բայց ընթերցողքը այս գործին կարող են համաձայնիլ, որ մի արմատացած նախապաշարմունքից ազատվելու համար հերիք չեն մի քանի լուսավոր գաղափարներ, այստեղ հարկավոր է հիմնավոր դաստիարակություն, որ կարողանա ազատություն պարգևել մտքին, այսպիսի ծառայեցուցիչ գաղափարներից։

Մանուշակը ծնած օրից լսել էր մեզիմեն տղեկների մասին, նանրահավատաթյունը և նախապաշարմունքը կաթի հետ միասին մտել էին նորա մեջ։ Թեև նա փոքր ի շատե հասկացողութենովը կարողացել էր ազատել յուրյան այսպիսի նախապաշարմունքներից, բայց այսպիսի ազատությունը ներգործում է միայն ազատ ժամանակը մինչ հանդարտ էր հոգին․ իսկ թե սա մի փոքր վրդովված էր, իսկույն հին նախապաշարմունքը կվտարե ազատությունը և մարդը դարձյալ կմնա կապերի և կապանքների մեջ։ Այսպես պատահեցավ և Մանուշակին․ բայց ի՞նչպես

  1. Նախիջևանցոց բարբառով «Մեզիմեն աղեկը», այսինքն մեզանից լավը, նշանակում է հավերժահարսն։ Այնտեղ այսպես հավատում են մեզիմեն աղեկներին, թե նոքա, աներևույթ էակներ էին, բայց երբ կամին, երևելի․ թև բաղկանում է արական և իգական ցեղից․ թե ձնանում են երեխայքը։ Զարմանք է, որ գոցա մեռանելու վերա գաղափար չանին. և ինչպե՛ս է, որ ծնանում են, բայց չեն մեռանում։ Մեզիմեն աղեկները ազդեցություն անին մարզերի վերա, թե կարող են վնասեչ, առողջությունը խլեչ կամ պարգևվել և այլն, և այլն։ (Ծ․ Հ․)։
  2. «Մեղիմեն աղեկների» մասին հետագայում գրել է նաև Ռ․ Պատկանյանը «Պոզաճի Կալուստ) (1875) պատմվածքում։ Հեղինակի ծանոթագրությունների մեջ կարդում ենք․ «Մեզիմեն աղեկ. Փառասեր և նախաձոտ ճիներ, որոը վրա վատ րան պիտի չիխոսվի, վրեժխնդիր են, ձի չարչարել սիրում են գիշերները, շեն սիրում այծի հոտ և սատկած կաչաղակ»։ (Ռ. Պատկանյան, Երկերի ժողովածու, Հ. 4-րդ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1980, էջ 161)։