Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/89

Այս էջը հաստատված է

Փաթաթում է երեխան, ավարտում է յուր գործը և կամենալով գնալ, ահա մի պառավ, ինչպես Մանուշակ դայեկը համարել է ծննդականի մայրը է գալիս է նորա մոտ, ասում է, բռնի՛ր գոգնոցդ, և ածում է նորա մեջ սխտորի փեճեկներ շատ, հետո, այն երկու լավ հագնված մարզիկը, որ բերել էին դայեկին այստեղ, գնում են սայլի մեջ և անվնաս հասուցանում են նորան յուր տուն։

Դայեկը հասկացած լինելով, թե ընկած էր մեզիմեն տղեկների մեջ, սայլումը դեռևս նստած, առանց ձայն հանելու, կամաց թափում է գոգնոցից սխտորի փեճեկները... Բայց ինչպես և իցե պատահում է, որ երկարը ամրացած մնամ են գոգնոցի վերա, որ նա չէ նկատում մութ տեղը։ Հասանում է տուն, և մինչ դուռը կամենում է բախել, իսկույն անհայտանամ են և բերողքը և ձին և սայլը, պատճառ, աքաղաղը լուսադեմին սկսած է լինում խոսել...

Խեղճ դայեկը երեսը խաչ հանելով, մտանում է տուն և քնում է։ Առավոտուն հանդերձ հագնելու ժամանակ, տեսանում է, որ գոգնոցի[1]

  1. մեզիմեն աղեկները իշխում էին մարդերին. ինչպես է, որ հանդերձի կարոտություն ունին, և այն ցերեկը մերկանում են, որովհետև աքաղաղը չխոսած, ասում են, թե ետ էին բերում. ինչպե՞ս է, որ մի տիկին ամենայն ժամանակ գիշերով եթե կամեցել է բանալ յուր արկղը, ոչինչ պակասություն նկատած չէ արկղի միջի դրված բաներում։ Թող նոքա չգանգատեն մեզիմեն աղեկներից նկատված դեղին բծերի համար, այլ մանավանդ թող մեղադրեն յուրյանց լվացարարության անկատարությունը և տհասությունը. Սապոնի մեջ շատ անգամ պատահում է մոխիր և այս մոխիրը ստանում են այնտեղ մի առանձին արոտից որ աաստիկ մոխրային սկիզբն ունի յուր մեջ։ Ջուրը շատ անգամ շինում է ջրհորի լեղի ջուր, որ առատ է կրով, երկաթով և երբեմն ծծմբով ևս։ Կտավիքը չորացնում են լավ չքամած, որից առաջանում է ոչ միայն այն դեղին բիծը, այլն առհասարակ կտավիքի օր ըստ օրե գեղնիլը։ նախիջևանցիք այնքան հավատում են այս դեղին բծերի գերբնական բան լինելուն, մինչև որ եթե երևի մարդու մարմնի վերա մաղձից պատճառված դեղին բիծ, ասում են, թե մեզիմեն տղեկները հինա (china) են դրել։ Ցավելով խոստովանում եմ, որ իմ ազդակիցը առավել մատնված են այսպիսի նանրահավատությունների, քան թե այլ երկրացի հայերը։ Նախիջևանցոց մեջ մեծ համարում ունի թուղթ նայողը (գիր նայող, գուշակող — чернокнижняк) և շատ անգամ այդ քաղաքի բնակիչքը, յուրյանց գործը ընթացնում են այսպիսի մի խաբեբա մարդու առաջարկությանը համեմատ։ Այս ողբալի բանի աղբյուրը իհարկե պիտո է որոնել նոցա անկրթության և ասիական տգիտության մեջ։ Աստված տար ինձ, տեսանել մի որ մեր ազգակիցքը ազատված այս նանրահավատության լուծի տակից և քաղաքացած Եվրոպական լուսավորութենով։ Ծ.Հ.)։ «Մեռելահարցուկ» վեպում հանձինս Շաքարյանցի ու Մանթուխյանցի Նալբանդյանը ծաղրում է նաև գրբացներին, ալքիմիկոսներին ու այլևայլ խաբերաների, որոնք թմրեցնում էին ագետ ժողովրդին։