Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/90

Այս էջը հաստատված է

վերա կախված էին երկու հոլանդյան ոսկիք, իսկույն հասկանում է բանի զորությունը... Բայց ի՛նչ առնես, որ մյուսները թափել էր ճանապարհին։ Մեք այսպիսի անցքեր նկարագրելու միտք լունինք այստեղ, այլ այս մի քանիքը այն պատճառով հիշեցինք, որ մեր ընթերցողը մի փոքր ծանոթություն ունենան այսպիսի ոգիաբնակ տեղերի մասին, որոնցով շատ առատ է Նախիջևանը, և որոնց ճիշտ նկարագիրը պատկերացնելու համար, պիտո են էժեն Սյու և Դյումա, ֆրանսիական բանաստեղծների գրիչը և քանքարը[1]։

Այսպիսի տեղերը հայտնի են Նախիջևանի բոլոր բնակիչներին այս անուններով, Խանլը-Դերե, ավեր կամուրջ, ավեր ջաղաց, բաղանիք, աղբյուրներ, խոր ձորեր, որոնց մեջ վազում էին վտակներ, մեծ-մեծ ծառեր, որ բուսած էին մի գնացական ջրի եզերքում։

Նախիջևանի մեջ միայնակ մարդը, եթե մահի երեսից ևս փախչելու լինի, չէ գնում դեպի այս տեղերը գիշերով։

Ուրբաթամուտ։

Մութ գիշեր։

Մրրիկը փչում էր ամենայն կատաղութենով, անձրևը գետի նման թափվում էր երկնքից, ոչինչ տեղից չէր լսվում ձայն, աղաղակ, բացի անձրևի պղպջակների պատառվելու ձայնից։ Առանց որոտմունքի փայլակը երբեմն-երբեմն ներկում է դաշտը դեղնախառն, կարմիր գունով,Խանլը-Դերեն, առհասարակ դատապարտված իբրև ոգիաբանի, զարհուրելի տեղ, այս գիշեր առավել զարհուրելի էր...

Երեք հատ յոթանասուն, ութսուն տարեկան, քրքրված պառավներ ձորի խորքի մի անկյունում շարված վհկական խարուկի չորս կողմում, անընդհատ նայում էին մի պտուկի վերա, որ հեղանյութով լիք գրված էր կրակի մեջ։

Պառավները մինը մյուսից այլանդակ։

Գլխի խառնիխուոն մազերը ասես թե պատերազմ էին կանգնել միմյանց ընդդեմ, երեսները չոր, վատուժ, անհնարին խորշոմած, խոր ներս ընկած մանր աչքերը զրկված թերթերուկից և հոնքից, հազիվ հազ երևում էին դուրսից․ ճակատի ոսկրը, որպես մի հովանոց, ծածկում էր նորանց։ Աչքերի կոպերը, ծածկած սպիտակ-դեղնագույն ճպռով, որ և

  1. Նալբանդյանը տալիս է է. Այուի և Ա. Դյումայի (հոր) անունները որպես այն ժամանակի ժողովրդականություն վայելող գրողներ։