Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/102

Այս էջը սրբագրված է

13. ԵՐԿՈԻ ՍՐԻՆԳ

 Սըրինգ մը կա մեջն երկդիմի այս առտըվան,
 Ծայրիի մեծ ծառին դիմաց ու փըլուզակ
 Մոլոշագույն որմին ներքև․ սըրինգ մը որ
 Կը սրսըփա ցավը լույսին, որ չի՜ ծագիր․․․
 Երգը՝ իղձի և հառաչի թել մըն է հիր՝
 Որ կը հյուսվի անկյուններու մեջ արփավոր
 Ու կ'անհետի մըշուշին մեջ՝ որպես սուզակ՝
 Որ ընդերկար հավետ չի՜ գար ա՛լ երևան։
 Սըրինգ մըն ալ այս առտըվան մեջ մանիշակ.
 Սըրինգն է ան այծհորանի անդեորդին,
 Որ մեգին մեջ կը ծագեցնե երգ մը՝ արև
 Ու ասմազուն ըմպած դաշտին տեսիլն ոգող։
 Ու տրտմությունն այգուն՝ կ'իյնա պահ մը զերթ քող.
 Ու պարիկ մը քումայթ՝ հոգվույն կու տա բարև․
 Ու ծառերու ծաղկանըկար սրահակն հեշտին
 Ընդնշմարել կու տա լիճին կույսը խաժակ։