Հորիզոնեն վար՝ քայքայված ու ցրվուն՝
Ոսկինարգես շառայլի փունջ մը կիյնա՝
Իրենց մորկան կաթին կանչող ալերուն
Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա։
Բաժնըվեցան իրարմե արփ ու մըշակ,
Լո՜ւռ՝ ձեռքերնին ճակտին դըրած մեկմեկու.
Ու՝ թիկնադարձ' արևն ա՛՜լ տուն կը դառնա
Լեռներեն վեր՝ ինչպես մրշակն իջավ գյուղ
Առանց գոլին զույդ մ՝ հոգածու ձեռքերու,
Բացավայրին մեջ կը մընան հասկ ու շչուղ,
Գիշերին հետ անգա՜մ մընալ մի և մինակ...
Սարերուն վրա կանանչ լուչս մը կը ցաթի,
Աղբյուրներուն կ ելլե խմբերգն արծաթի...