Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/106

Այս էջը սրբագրված է

16. ԱՅԳԱՑԻՆ

Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փըռե, ճամբաներուն վրա արևը շոգոլիներ ոսկեման։ Որմին մոտիկ սրրինգն անվերջ' մեղեդիներ արույրե, Որմին վըրանճ աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման. 5 Որմին դիմաց աղջընակ մը տարփոտ երդեր կ'ոլորե։ Աղավնիներ, լաջակներու պես մետաքսե գունագեղ, ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ։ Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ ճառագայթ մը կ'իյնա շեղ, Աղբյուրին հարթ քարին վըրա' ձայնն հոտաղին երգեցիկ, 10 Աղբյուրին զով ծորակին հոպ համբույրն հովին առտրվան։ Խաչ հանեցեք ու ծա՞փ զարկեք, կարմրություններ հինայի Եվ արփածին թույրեր հագած' առտուն մեջի կը նայի։ Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմա կ'անձրևե, Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան' հոգնած կաքավե, 15 Ծառերուն քով բույրը ծաղկին ամեն գույնե ու ձևե․․․