Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/107

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/107


 17—21. ՀՈՎՎԵՐԳՈԻԹՑՈԻՆ ՄԸ
Ա


17. ԳԱՐՆԱՆ ՀՅՈԻՂԸ

Դաշտին գոգը' արահետի մը եզերք'
Հյուզակ մը կա կանանչներով ողողված․
Իր առջևեն կ'անցնի ամեն տըվարած,
ճնճղուկներուն կը կարկաջե հոն խմբերգ,
Ու տատրակներն ալ ծիածան ուլերով'
քմշոտ գիծ մը կը գըծեն շուրջն երազե։
Ու պորերը, խոշոր շարժուն շուշաններ
Կ'երագեն մեջն ավազանին տաղին զով,
Ուր ծորակին մեներգն անվերջ կը վազե։
ասրենիներ, վարդենիներ, մորիներ
Հոն, ձեռքձեռքի, դարձպար մըն են բոլորեր․
Ծաղկանույշներ, ապրիմմեռնիմ, մանիշակ'
Ոուռ բուռ բերեր որմերուն տակ են ցաներ։
Թաղարներէն մեխակի հույլ մ' աչվըներ
Կր ժպտերգեն հյուղին հրճվանքն անապակ։
Օ՜հ, գաղջ ավիշն' որ չորս կողմեն կը պոռթկա'
Ընձյուղն երով, շաքիլներով անհամար․
0 ՛հ, արևոտ խայտա՜նքն արբուն աղջըկա'
Որ կր զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,
Կուրծքեն գարնան' որ թևերովն իր բաղեղ
Տարփո՜տ' հյուղին կր պլլըվի» ու հեղեղ
Կանանչով մը կու տա համբույրն իր դալար։
- 107 -