Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/108

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/108


Բ

18. ՀՑՈԻՂԻՆ ԳԱՐՈԻՆԸ


Բերնիս քըս ած էր բաժակը մեղրակաթ
Համբույրներու նայադը ծով երազին.
Ու չըլըքաժ դեռ ափունքները ակատ
Շրթունքներու' քունես ընդոստ արթնցա։
Ու գրկիս մեջ գըտա առտուն լուսոռոգ
Առ տուն, մանուկ' որ զերթ ծաղիկ կը ցնծա'
Եվ հոգիին կը բերե բույրն իր նորոգ
Եվ ամեն կողմ երթալ ուզող զերթ մանուկ'
Աոտունճ իմ ալ թևես բռնեց ու տարավ
Բըլուրեն վեր, դեպի դաշտերը տամուկ։
Եվ անապակ իր ալքերուն նայեցա,
Եվ աշխարհներ տըվավ հոգվույս իբր ընծա
Հորիզոններ' ուր լոլյսն անհուն կը ցնծա։
Եվ հհտևան ձեռքին եղա ուշագիրճ
Որ շեշտակի Գարնան Հյուղը ցույց կու տար,
Որուն դըրան առջին կանգուն կը խայտար
Ծաղկապատար Հյուղին Գարունն անպատիր։
Ծաղիկ մըն էր, ա՞ն ալ, փափուկ ու բուրյան•
Ծաղիկ' վարսերն ոսկինարգես' ու ծաղիկ
Թարթիչներն ու ալքեր, ճակատը շուշան,
Եվ այտերը կակաջ, բերնակն ատրուշան,
Թուշը շափրակ, այծտերևի' իր ձեռքեր։
Եվ իր հոգին բուրմունքի հեշտ երդն ուներ,
Արփիացող, ջերմին ինչպես ծաղկանոց։
Ու կը կանչեր գունեղ Գարունն Հյուղին' զիս
Իր համբույրին' ինչպես նայագն երազիս•••
- 108 -