Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/109

Այս էջը սրբագրված է

Գ

19. Ե Ր Գ Ը

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/109


Ժամը վեցն է. հյուղակը ձառերուն դեմ կը խնդա,
Ու չարանճար հովիկն ալ՝ ծաղիկներուն խաղընկեր'
Կը պղպըջա անհանդարտ, պզտիկ երգեր կը կարդա,
Եվ կամ նայիս մերթ գաղտնի լըճակին ծոցն է ինկեր։
5 Ես երազուն, ջըրեզրի ուռենիին կռթընած,
Միջօրեին մեջ անհետ' թելն ըղձանքիս կը փնտռեմ
Մըտամոլոր․ և հանկարծ նուրբ կամրջակ մը ոսկի՝
Հյուղեն երգ մը' կ'երկարի մինչև ափունքը նըսեմ,
Մինչև ափունքն իմ հոգվուս' ուր կոհակ մը հեղակարծ'
10 Ոսկի գետեն արևին' եղկ ու հանդարտ կը պառկի։
Օ՜հ, Գարունն է Հյուղակին, շատրըվանը իմ հոգվույս՝
Որ լուսասփյուռ ցայտք մըն ալ ինձի նըվեր կը խրկե․
Ու միջօրեն բովանդակ մետաքսահյուս ցանց մըն է,
Ուր րռնըված կը կանչե բաղձիկ թռչնակն իմ հոգվույս։
15 Պի տի սիրե՜ քեզ հոգիս, պիտի սիրե', սիրո՜ղ ձայն՝
Քու հոգիէդ բաժնըվող ցայտուն կոհակն արծաթի'
Որուն փըշուրն անհամար աստղերու պես կը ցաթի
Տիեզերքին մեջ հոգվույս' ուր ոլորտներ կ՚իյնան լայն․․․