Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/111

Այս էջը սրբագրված է

21. ՀՅՈԻՂԻՆ ԱՇՈԻՆԸ

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/111


Այծամարդեր հովին քընարն են կապտեր,
Ու պարտեզին մեջ անդաղար կը զարնեն
Խառնանըվագ եղանակ մը խոլական,
Որուն ջուրն ալ կը խառնե մերթ իր կերկեր։
 Շահպրակները մընացեր են առանձին,
Լըճակին շուրջ, թաղարներու մեջ թիթեղ,
Ուր կայլակ մը կ'իյնա կարմիր, ամեն հեղ
Որ հովն անխիղճ ենթարկե ծառն իր ցունցին։
Հյուղն աներազ կու լա ժըպիտ մը դաժան․
 Պատուհաններն' անվարագույր, անթաղար,
Տժգույն բաղձանքն ունին լույս ու կապույտի։
Ուր ցավագին և անթարթիչ զերթ կոպեր,
Ուր անծաղիկ աշնան մը թուխպը խաղախ
Հոն անանուն թախծույուն մը կը փթթի
 Բայց, երիզված ժապավենով ճառագայթ՛
Ամպերու գորշ վիժակներուն ետևեն'
Կ'երևա բիլ շարեշապիկ մը անգայտ'
Որ երազել կու տա հյուղին, ոսկեղեն
Պերճությունը նոր դարանի մը կույսին…