Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/112

Այս էջը սրբագրված է

ԸԼԼԱՅԻ', ԸԼԼԱՅԻ'

ԻՐԻԿՈԻՆԸ

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/112


Սա իրիկունն ըլլայի ես
Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի*
Չքնաղագեղ ու նըվաղուն համ ուրդի
Սա իրիկո՜ ւնն ըլլայի ես։
5 Սա իրիկունն ԸԱայի ես,
Լի երդովը թռչուններուն, մարգերուն,
Ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
Սա իրիկո"ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ես ըլլայի,
10 Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր,
Ու ծըւիայի զերթ ոսկեսար վարադոլյր
Վըրան ամեն հոգիի։
Սա իրիկունն ըլլայի ես,
Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ.
15 Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկուն ըլլայի ես,
Իմ անդորրիս մեջ ոգևար աղջըկան
Մարող ճրագին բոցեր տալու իմ ցոյքես•
20 Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ԸԱայի ես,
Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն•
Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ԸԱայի ես։


— 112 —