Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/114

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/114


23. ՀՈՎԸ

Ալիքներուն վրա ոստոստող հովն Ըլլայի,
Ու ջուրերուն խուլ մըռունջին մեջ ամայի`
Ձկնորսներու ականջն ի վար փսփըսայի
Սիրված երդեր, քաղցրութ յուն ով օծուն թառեր։
Հովն ըլլայի կատարներուն վրա պարանցիկ,
Ոլ ձյունին մեջ սառող մարդուն համար լայի
Հովն ըլլայի` հողվրտիքին մեջ երգեցիկ'
Ու ծըծեի տակավ գաղտնիքն ես Անդիի։
Զըմեռներուն ես ամպավար հովն ըլլայի,
Եվ անճըրագ խուղերու ճիլն հորձքիս ձուլած,
Անցորդներու հոգվույն վըրա փշրըվեի
Իբրև ալիք։ Ու տանեի հոն կոծն ու լաց
Տըղաբերին, որ հողին վրա կը գալարի
Եվ անսըվաղ մանուկներուն, ու գրկաբաց
Մատաղատի, որդեկորույս մորն ալ որոմ»
Տարիքին բոցն հոգվույն մուխին մեջ կր մարի…