Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/116

Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/116


Գովքն իրիկվան եկվորին.
Ու դիտեի ես այգուն,
Ու խոկայի օրն ի բուն
Երթն իրիկվան եկվորին...

Ու ձմեռներն ալ համբուն ,
Հըրավիրակ զըվարթուն,
Կանգնեի քովը ճամբուն.
Ու ձյունապատ հեք մարդու
Ես հայրորեն, լայնաբար
Երկու թևըս պարզեի
Միշտ քաղրրագին, նյութացած
Հըրավե՜րն ես ըլլայի։

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,
Դաշտի ճամբու մը վըրան,
Եա'մ ըստորոտը լեր ան,
Ուղևորին ժամանման
Ըսպասող հյո՜ւղն ըլլայի։