Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/122

Այս էջը սրբագրված է

27. ՏԵՐԵՎՆԵՐԸ Կ՚ԸՍԵԻՆ...


   Ոսկի շաղով օծեցիր
   Կապույտ ծաղիկն ակերուն,
   Լիճերու պորտը սարսռուն,
   Ու գետակներն ափնածիր։
Արև՜, մե՜զ ալ ոսկեզօծե, արև , մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ․․․

   Ոսկի թույրեր սրսկեցիր
   Բըլուրներու կողն ի վար.
   Փայփայեցիր հողմավար
   Դաշտերուն վարսքը ցանցիր:
Արև՜, մե՜զ ալ գդվե մոտեն, արև՜ , մե՜զ ալ, ա՜հ մե՜զ ալ․․․


   Ոսկի մատիկդ հըպեցիր
   Եվ համբույրիդ դըրիր բոց,
   Իրիկվան մեջ այս հեշտին,
   Մարիներուն ու մարդոց,
   Աղջիկներուն՝ կաթնաձիր
   Ու վարդ մըշուշ ճակատին:
Արև՜, մե՜զ ալ ողջագուրե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ․.․


   Ոսկի կյա՜նքը մեզ տըվիր․
   Եվ առանցքը դուն եղար
   Մեր ավիշին հոծ տենչին.
   Տակավին մի՛ բաժնըվիր
   Եվ հնչեցուր ոսկելար
   Անհուն քրնարդը՝ հե՜ղ մըն ալ․
   Ուզե քիչ մը համենալ,
   Համբուրե՛լ մեզ վերըստին։
   Ու չը ծագած դեռ ջնջին,