31. ԻՐԻԿՈԻՆՍ
Իրիկունս է բաբի՜, բաբի՜, ու լիաձեռն ռւ հոտևան.
Ոսկի ուղ մըճ կամոլրջ եղած րնդմեջ տիվին ու գիշեբվան։
Վարսադիտակ ձառերուն տակ կր կղկաթիմ լույսին համար․
Արևին պերճ լույսին համար՝ որ կը փաղփի քրքմանըկար
Մեջն հոտևան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներունճ
Ուր դիցանվեր բաժակներու քամեր ամբրոսն անհագ մեղուն։
Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արևն ոսկի,
Ուր ծաղկածին ուղեղներու ճամուկ հյուսքը կը սողոսկի։
Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ'է
վերադարձած»
Ու ջրցայտնն ալ փսփսուքն է բարեկամին՝ մրտերմ ասաց։
Սյուքն աղջընակ որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան․
Ու ջրցայտքն՝ որ լաջակ կ րլլա նարկիսներու գլխուն դեղձան,
Կամ արտասուք՝ ալքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցան
Ու քաղցրությամբ կ՝ օծե մենիկ ծաղիկներուն այդ լըռարան։
Ու թերթիկներ՝ շահարիկի շընորհքճ կ՚իյնան ափերուս մեջ,
Ршд ափերուս՝ որ էլ երկարին լույսի խուրձին փողփողենէջ։
Ահա կաանցնի մըշոլշված բիլ կազով տեսիլ մ'ալ զերթ ալիք․
Պարմանուհի մ'է վարսագեղ, կաթ ու վարդի հըրաշալիք․․․
Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ
Շա՞ տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս
շրջասփյուռ