Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/129

Այս էջը սրբագրված է

Արծաթէիր շուրջս անխըտիր Ամեն դալար ու ծաղիկ։ Որովհէտև էս քեզի 30 Մտքիս թևո՜վն ալ կը հասնիմ երջանիկ. քանզի նույն իսկ եթէ ըլլաս Ամպին ետին ալ պահված՝ Ես կը հասնիմ անկասկած, քու պերճ կայքիդ՝ հեք իրերուն համար անհաս։ 35 Ես կը հասնիմ անկասկած, քեզի՜է քեզի՜, քո՜ւյր աստված, Եթե երբեք իմ հոգվույս Լուսախորշին մեջ պահված Վերջին նըշույլն ալ՝ անլույս 40 Խոռոչի մը ծորն իյնա. Վերջին նըշույլն այն ցոլքերեն՝ զոր գիշերներն եմ ժժղված. Լիալուսնի արծաթաշող գիշերնե՜ր...