Աղջամուղջին մեջ գիշերը կ՚երազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ծպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.
5
Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կ՚երազե զերթ մեկ անդունդ․
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքները կը թորին։