Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/130

Այս էջը սրբագրված է

Բ


Մահի՜կ ոսկեսար, այս գիջեր նորեն
Սարսռացի լույսիդ մեջ երանական․
Եվ հոգիիս մեջ ինկան
Խայտանքի նոր թիթեռներ․
Ծիածանի սանդուխեն վերճ
Նոր երանգներ տարորեն։
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,
Մոռցըված երդի ծըվեն,
Աամ անուն,
Անհուշոլթյան ոլորտներուն
Միգամածին մեջ կորսըված՝
Դուն՝ ծաղիկներ ցնծության
Նըշուլեցիր հեղակարծ,
Հոգվույս մեկ փրլուղակին վերև,
Հինավուրց որմի մը բացատրեն։
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,
Մեկ լուսեղէն վայրկյանով,
Տարագրեցիր հոգվույս մըռայլն համորեն։
Օ՜հ, աս ի՜նչ ճախրանք, օ՜հ, աս ի՜նչ գորով,
Այս գիշեր, նորեն,
Պատուհանէս ներս սահեցար հուլորեն․
Շոշափեցիր վարագույրներն ըսպիտակ,
Եվ աշտանակն արույրե,
Եվ հայլիին մեջ վառեցիր նոր ճրրագ։
Եվ ամեն մեկ հըպումիդ
Հոգի՜ս էր որ ինկավ լազվարթ ձեռքիդ տակ։
Ներե՝, ահ, ներե՜,
Որ վայրկյան մը վերջ, հիմակ,
Սեղանին վրա նյութե լամպարս եմ վառեր,
Ըսեյու համար թե քեզ չե'մ վոռնար, թե քեզ չե՜մ մոռցեր․․․