Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/134
2. ՄՈԻԹԻՆ ՏԱԿ
(Սոսկում)
Կիսալուսինն հազիվ թե շող մ'արձակած,
Թաղվիլ կ'երթա մութ֊գույն ամպերուն ետին,
Տարտամություն մը կը պատե խորհրդազգած,
Լուսավորներն և հուսկ իրերն ալ հետին։
5 Այդ անորոշ, տարտամագին մութին մեջ
Գորշ ցցունք մը կողին վրա սեպ սարերուն
Կը ներարկե երակներուս դող մ' անշեջ,
Մութ սոսկում մը արհավիրքով պատատուն։
Ու կ' ունենամ անդրադարձում մը կյանքիս,
10 Լույսերն երկնի կըսեմ հույսերս էին վառ,
Որոնք սիրտիդ բաղխելով քու համակ սառ,
Անհետացան' թողլով միայն մո՜ւթ' սիրտիս։
Սարին ցցունքն ալ այդ մթին, ըստվերոտ,
Մտաբերել կու տա լքումդ ինձ անգութ,
15 Ոաժնվեցանք մենք իրարմե, օ՜հ, շատ փույթ
Ըսկսած դեռ, հազիվ, սիրույն մեր կյանքոտ։
190<1>, Սվազ