Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/135

Այս էջը սրբագրված է

1902

3. ԻՐԻԿՎԱՆ ԴԵՄ


Հեշտ այգուն մոտ երազեցի, մըրափիս մեջ Վառ գույներով դրասանգված երգը կյանքին Եվ դողդոջ ուն ծիածաններ մետաքսառէջ Ու փաղփածոպ, կ' երկարէին աշխարհ մ անգին։

5 Օրվան կյանքի տըվայտանքներ՝ իմ հորձանուտ Երազներուս հըմայքն ի սպառ փարատեցին Ու դիտեցի կյանքը մոտեն, զերծ' պատրանուտ Խոլ խաղերե, — կոտտանքներով դաժան խոցին։

10 ,ծԻրիկվան դե՜մ… Ըստվերները կ'իյնան արագ։ Զուր առտըվան երազանքներս ես կ'որոնեմ․ Ըմպեց անոնց լույս շիթերը սեր մը վայրագ. Հեծեծանքիս հետ մընացած մինակ, հո′ն եմ…