Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/139

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/139


7. ՄԵՐԺՈԻՄ
Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ>
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,
Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր•
Ես այն օրեն կր տառապիմ տարուբեր։

5 Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ
Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ․
Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։

Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր,
10 Այդ «ոչ>ըդ սուր սիրտես սորեց արյուններ•
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին
Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր․
Վիշաը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.
15 Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի
Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ'արյունի։
1Р02, Uվազ