Ձմրան ցրտին հովերեն վերջ Զըվարթ գարունը ժպտեցավ․ Ընձյուղեցան թուփերն, ու պերճ Ծաղիկները ծլան կարգավ․ 5 Բայց հիշատակն անոր, ավա՜ղ, Հողին տակը թաղված մնաց․ Լքված հոգվույն անունը վաղ Մոռացոնքի վիհին գնաց։
1902, Հոկտեմբեր