Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/142

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/142


10. ՏՂՈԻ ՄԸ ՄԱՀԸ

Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար,
Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ.
Ջըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լարճ
Բիլ հըրճվանքով մը կ'ողողվի ա՜լ հիմակ։

Կյանքի գարնան մեջ դուն ծագի՜կ նորածիլ.
Աղետաբեր խորշակով մը խամրեցալր.
Մանուկ հոգիդ ալ—հեշտ բուրում մը—հածիլ
Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր։

Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք
Խուլ հեծքեր ով ու արցունքով դառն ագին,
Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք
'
Բու արևիդ շիջումին հոծ շուքին տակ
Չըխորհելով թե անըստվեր քու հոգին
Զըվարթունի վերացում մ’է ա՜լ հիմակ։