Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/143

Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/143


11. ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ

Հևքոտ շունչեր կու գան մանյ
Ու հըրճվանքով կը ժըպտինք.
Կերկնեն կապույտ մ աննըման
Բիլ ծովն անհուն ու երկինք։

Եվ բուրումներ կու գան ման,
Ոգևորում մր հեշտին
Արբշըռանքով մր հուս ման
Կ'ամոքե վերքը վըշտին։

Հոգիս ունի խինդն այդուն,
 Ու դայլայլը թըռչունին․
Սիրտըս քընար մ'է անքուն
Որուն երդեր ցավ չունեն։

Երազի մը պես գացին,
Տարիները սահեցան
Այն օրեն երբ ըզգացին
Սիրտեր ցունցը բաժանման։

Երբեմն արցունք մը ցավի,
Զիս վըրդովեց խըռովքով.
Երբեմն ալ հույս մը ծավի
Շողաց հոգվույս մութին քով։

Բաժանումեն վերջ, իրա' վ.
Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով
Կը փարին սիրտեր, ծարավ
Միացումին հեշտանքով։
- 143 —