Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/147

Այս էջը սրբագրված է

13. ՍԻՐՈ ՈԻՂԻՆ

Ուղի մ`ունիմ ես նրբանույշ,
— Սիրույս ուղին մետաքսավետ,—
Որուն հըմայքն երջանկահուշ`
Կ`ոգևորե զիս առ հավետ։

5 Քընքույշ հյութեր կը փթթին հոն,
Ու հարսնուկներ հըրահոսան․
Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն,
Ե՜ս, սիրավառ, խանդո՜տ գուսան։

Իսկ երբ օր մը խըլեն աչքես
10 Իմ պաշտելի ուղիս՝ անհետ,
Մութ գիշերներն՝ ու ոսկեգես
Չըցոլա ա՜լ արևն հավետ,

Նորեն գրտնեմ պիտի ես հար
Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր․
15 Բավ Է անոր ես անդադար
Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր։