Տառապագին աշնան հզոր ծովը լըքուն,
Երազողն է, միշտ այլայլած, ու միշտ դաժան․
Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ'անհուն,
Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան։
5 Դեպ ի բարձունքն ամպերու գորշ դուլաներուն,
Իր դողահար նայվածքները կը հառե ան․
Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն,
Որ կ՝երազե միշտ դալուկ մը ճակտին վրան։
Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն,
10 Որոնք ընդմիշտ կ'արհամարհեն զայն անտարբեր,
Փափաքելով կարծես անկե խուսիլ հեռուն։
Ծովեզերքեն մարդիկ կ'անցնին միշտ անգիտակ.
Անկարեկիր՝ լայն ցավին որ զինքն Է լափեր.
Մեծ տառապողն ա՜լ երազուն Է միս մինակ...
<1903, Հուլիս >