15. ՀԻՇԱՏԱԿԴ
Փըրփուրները քարափին
Կ' երկնեն երազն հեշտավետ
Իմ խոնջ հոգվույս մըրափին,
Հոլյսի շող մը զիս հավետ
Կը կապե նուրբ կապույտին.
Կը խոստանա ծովն անհուն.
Ու ալյակներ կը ժըպտին
Հոգվույս տենդոտ իղձերուն։
Անոլյշ արցունք մը սըրտիս
Հուն կը բերե զովասուն,
Ու դուն ինծի' կը մոտիս
Ջինջ նըկարով մը խոսուե։
Ու սիրավառ, ես հանկարծ
Աննյութ տեսքեդ խելահեղ,
Կը պըլլըվիմ, մըջտարծարծ
Հիշատակիդ, ամեն հեղ։