Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/150

Այս էջը սրբագրված է

16. ԱՉՔԵՐԴ


Փոքրիկ Արշալույսին


Սընդուսե գըգվոտ եթերն աչերուդ
Ձյունափայլ ճակտիդ պարփակումին տակ,
Գոհարատուփն է հըմայքով ջերուտ,
Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ։


Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն,
Արցունքի եղբոր շիթն հոն չի՜ դողար,
Թովանքը կապույտ այդ երկինքներուն
Կը խուսափի, զերթ անծաղիկ թաղար։


Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն,
10 Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար,
Արևակին կամ թոշ սուտակներուն,
Զըրկրված շողեն, ցոլքեն դողահար։