Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/152
18 ՄՇՈԻՇԻՆ ՄԵՋԵՆ
Բամբ սույլ մըն է' որ դեռ կը տառապի
Այս գորշ առտվան մշուշին մեջեն
Տարտամ նայվածքներ դեռ կը դանդաղին
Մըշուշին մեջեն, որ կը խոպոպի։
Խոլ հսկան է ան' որ կը տառապի
Հառաչ մը թողլով իր հիմար կողեն
Զայնը' որ կու լա մըշուշին մեջեն
Կարծես հոգեվար երգ մ'է կարապի։
Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի
Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված,
Երազը կապույտ, հույսը ծիրանի։
Հուրի մը սերըս անոր կը տանի․
Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած,
Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի։
<1903>