Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/153
19. ՔՈԻՆ
Ցուրտ Աշուն մը սարսռագին
Կը հևա իմ հոգվույս մեջ.
Կ'իջնե գիշերը. Կյանքին
Գիրքտ կու լա էջ առ էջ։
Սրսփ անքներ տենդագին,
Ու հծծյուններ հիվանդոտ
Հոն կը հածին, կը հանգին
Եղերերգի մը տենդոտ։
Ու, — ձյունապատ հե՜ք քընար,—
Իմ վես սիրտըս կը լըռե․
Ու հոն հեծքն ալ չի մընար․
Լոկ սարսուռն հոն կը բերե
Իր վիշտերը խոլական,
Ու տենչանքիս իմ հիվանդ
Ծաղիկները ա'լ չըկան,
Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ…
<1903>