Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/155
21. ՄԱՀԸ
(Մանուկները կը խոսսւկցին)
—Հիմա աղբյուրեն անցան։
—Հիմա այգիե՜ն ալ անցան։
—Հիմա գերեզմանատո՜ւնն են։
—Հիմա թաղեցի՜ն...
5 —Հիմա կը կարդան վրան. կը լսե՞․․․
—Հիմա ա՜ լ չի լսեր։
—Հիմա ա՜լ չի տեսներ։
—Հիմա թուրը չի' կրնար կլլել։
—Հիմա չի կրնար պոռալ։
10—Հիմա հալեցա'վ․․․
—Հիմա կը դառնան։
—Հիմա մի՜ս մինակ է...
—Հիմա ալ չը՜պիտի գա։
—Հիմա ալ չր՜պիտի գա։
15—Հիմա ալ չը՜պիտի գա։
—Հիմա ա՜լ չը՜պիտի գա․․․