Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/156

Այս էջը սրբագրված է

1904 22. ՑԱՅԳԵՐԳ

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/156


Դադրեցան ձայներն ամեն,
Ցերեկվան ժըխորներուն,
Կը հընչեն բայց հոգվույս մեջ
Ղեռ սիրույդ երգերն անհուն։

5 Կը հյուծին ցոլքերն հիվանդ,
Գիշերվան մեղկ լույսերուն•
ԿԸ փայլի հոգվույս մեջ վառ
Տարփանքիդ բոցը սիրուն։

Կը նիրհեն քունի մեջ խոր
10 Թըմբիրով իրերն ամեն․
Կը հուզվի հոգին արթուն։
Քու սիրույդ թունդ պաշտումեն։

Թո՜ղ մարին լույսերն ամեն,
Ու մեռնին հույզ ու ժըխոր,
15 Կուռճանա, կյանքոտ հավետ,
Սերդ անջինջ իմ հոգվույս խոր։