Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/161

Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/161


1905




2 7. ԱՂԵՐՍԱՆՔ

Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո՜ւն, երազներու ծաղիկ դողդոջուն.
Դո՜ւն' որ գիշերին մեջեն մրթագին
Հծծեցէր պարերգն իմ տենչանքներուն։

Դո՜ւն' որ ժըպտեցար, դուն' որ կը ժպտիս,
Ինծի տուր կաթը խանդաղատանքին•
Կիրքե՞ր տո՜ւր հոգվույս, հըրայրքներ սրտիս,
Տենդոտ պահերու հուզմունքներն հեշտին։

Նոր բարբառումներ ու հոգվո համբույր,
նոր նոր կսկիծներ ու ցա՜վ տուր ինծի․
Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույր
Թող որ շուրջն հրրուտ երազանքս հածի։

Պահե՜ր մոլուցքէ, տենդի վայրկյաննե՜ ր,
Տուր էնձ երազին ոսկելար նարոտ»
Երջանիկ ըրե սիրտս' որ լրռին էր,
Եվ կյանքս' որ հէմակ հույզէ է կարոտ։

Կաթեցո՜ւր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դուն, երազներու ծաղիկ հեշտալիր,
Դուն' որ գիշերուն մեջ հեծեծագին
Կյանքի վարդենիքն ինծէ ցուցուցէր...

֊ 161