Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/162

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/162


28. ՍԻՐԱՁԱՅՆ ՀԾԾՅՈԻՆՆԵՐ
Տո՞ւր համբույրիս խանդոտ' շրթունքըդ բուստե
Հուրի" աննյութ, փաղփուն ծաղիկ երազի,
Ըսպասումի հովեն տենչըս կը մսի՝,
Ա՜հ, քու սիրույդ ջերմությունով զիս պատե։

5 Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ•
Զինջ այվածքի զույգ եթերներդ ինծի տուր,
Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուր
Եվ հնչեցուր առջի սիրոլյն հոն թակաղ։

Սև սաթի գույն վարսերուդ թովքը րոլոր,
10 Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր,
Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր,
Թո՞ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսովոր։

Ա՞լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ․
Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունի
15 Ինծի համար իրեն թովանքն երբեմնի․
Եկո՜ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ։