Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/163

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/163


{{Բանաստեղծություն|{{subst:PAGENAMEBASE}}|<poem>
1906

29. ՏԵՍԻԼ
Երբեմն ամպոտ երկինք մը' շուտ կը պարզըվիլ
Ու լեղակի լիճ մը կըլլա'
Հոգվույս շլացիկ ծովուն դիմաց։
Եվ իրարու կը ժպտին
Լիճն այն լեղակ ու ծովն հոգվույս,
Հույր ծաղիկներ աներկրային'
Զոր մերթ հովի հոսանք մը կույս'
Անզսպելի ինչպես ալիք գորովիճ
Կը խոնարհե իրարու դեմ։

Ու լիճին վրա կապույտի,
Կը բողբոջի հանկարծ կղղյակ մը բուստե,
Ու կղզյակին վրա, երփներփուն
Ամպիկ մըն ալ կը ցայտե,
Անրջածին ամեն գույնով կը ծպտի,
Ծաղիկ կըլլա, թռչուն կ'ըլլա, կ'ըլլա նայվածք ու ժըպիտ

Ու շիկնոտ Իղձս ալ, թիթեռնիկ բոցաթև,
Կը թռչըտի ծաղկաստանին մեջ սրտիդ։
Ու գունագեղ ամպին ետև
Բուստ կղզյակին վրա ծըփուն'
Չքնաղակա ն կ'երևնաս դուն։

Ու տեսլական ձևեր կ' առնե դեմքդ համ բուն
Մազերդ անթոշ նարկիս կ'ըլլան
ճակատըդճ ձյուն կատարներուն'
Զոր վարդագնեց ալսին իրիկվան.
 



</poem>|}}