Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/167

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/167


81. ԿԱՂԸ

Նոր պտղեր է լիա լուսնակը բուստն,
Որ կ'ընկղմե մեջն իր շառայլ անդոհին,
Կապույտներով պատարուն կաղ մանկուհին'
Որ մարգին վրա թռչնիկի պես կ'ոստոստե։

Թռչնիկի պես կ'առնե թևթափն իր ուժգին,
Կ'ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե,
Մատն անծանոթ արարչութեան մը ձեռքին
Որ համաչափ քայլերն անոր կը շեշտե։

Շուտ, կորագիծ քայլե՜րն անոր կշռական•
Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գան
Թռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ։


Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ,
Մարգն' երկյուղած' ու լսնազօծ ու կանանչ
Պահեց աղջկան քայլին գրրոշմն անճանաչ։