Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձն ական• Ու սեղանիս վրրա դրված մեն մի նըկան' Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ։ 25 Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական, Տւ բաղխեմ զայն սրտիս ժայռին' իբրե մական' Որ բղխեցնե ջուրն աներկմիտ Լրանության։ Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական* Զայն ջուրերուն վըրա ձրգեմ իբրև ուռկան, 30 Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձրգեմ վըրան։ Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական, Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտի վըրան, Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի ։ Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական, 35 Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան. Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ։ Տո' ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական, Ժողվել հոդվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան, Պարզ մարգերուն' գեղջուկներուն ու բանվորին։ 40 Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական' Ժողվել հոդվույն մեջ ամենո՜ւև, համ այն ական Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ' ամեն ժամ։ ճամբաներեն, ու գետերէն, ու դաշտերեն, Անտառներէն, ու լեռներեն, ու ձորերեն, 45 Տանիքներէն, ու տուներեն, ու դուռներեն' Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական։
Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/173
Այս էջը սրբագրված է