Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/174

Այս էջը սրբագրված է

97. ՄԱՆԻՇԱԿ ՈԻ ՄԱՄՈԻՌ

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/174


 
Ժայռերու զով շուքին տակ
Կանանչ խոտի խուրձ մը կար'
Որ ունենալ կը ցանկար
Քարին գույնը կապուտակ։

Ինքը ցողի' պետք ուներ.
Որ գույներով զանազան
Կազմեր ծաղիկ, ծիածան՝
Երբոր արևը փայլեր։

Քարն երջանիկ կր ո՜րքան…
Առանց ցողի ալ գույներ
Ու ծաղիկնե՜ր կը շիներ'
Շողերուն հետ օգնական։

Խոտին խուրձը բարձրացավ
Քիչ մ՝ամեն օր քարն ի վեր,
Որուն' սրտիկն իր բացավ,
Պատմեց բաղձանքն ու ցավեր։

Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ ղբըրուկ,
Տայիր գույներ անուշակ
Ու նըվերիդ փոխանակ'
Գույնիս ընծա՜ն առ խաժուկ։

Ցանկալէ՜ քույր, առ, որքան
Կ՝ուզես գույնես և ընծան
Տուր կանանչիդ կենսական'
Երակներուս անկենդան։
- 174 -