Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/175
Գիշերն համբուն քաղցրացան
Քարն ու խրձյակը խոտին…
Եվ երբ շողերն ավոտի
Հորիզոնեն բարձրացան'
Ժայռի շուքին տակ գըտան
Խոտին ծաղիկն ու բաժակ,
Եվ երբեմնի անկենդան
Քարն ալ՝ ժպտուն ու խաժակ։
Եվ այն օրեն մանիշակ
Ծաղկեցավ թուփն, ու դաժան
Ժայռեն եղավ անբաժան'
Մամուռին գռւյնն անուշակ։