Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/176

Այս էջը սրբագրված է

ՀԱՆԳԱՊԱՏՈԻՄ


38. «ՍԵՆՊՈԼԻԶՄ» Ը



Ալփասլանի
Հանգական խոնհարությամբ



Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս․․․
Օր մ' Հայ Դպրության մտա սեմեն ներս․
—Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ Էի,
Բախտ՝զոր քիլերուն պիտի մաղթեի.,» —
Արդ, Հայ դպրության մտա սեմեն ներս
—Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս․․.
Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար,
Սանդուխներեն վեր՝ ուր գավթակ չկար,
Սանդուխներեն վա՜ր՝ ուր չկա՜ր սենյակ․
1Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնյակ,
Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ,
Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ,
Զարաքարի վրրա դըրի ես հարմար․
Տունն այս Դպրության, ավաղ, չէր շեննար՝
Թե քար շարեին հազար հավիտյան
Դավիթ Կուլանն իսկ ես Առյուծն Ալփ յան․․․
Հանկարծ ուրիշ դուռ մ'երևաց ալքիս․
Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս։
Հնարիս անցուցի նոբըզնոր թելեր,
Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կելլեր,