Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/180
39. ՍԻՐԵՐԳ
Ձյունին վրայեն կ՚երթաս, արև ձյունածաղիկ,
Փայլէդ չափն է կոչնակին ձայնը ժամուն,
Շուրջդ է ծիածան, օ՜հ, առտըվան այս ժամո՜ւն,
Սիրտդ ու խտադիր սրբության մը խաղաղիկ։
Ձյոլնին վրայեն կ'երթաս, արև՛ ձյունածաղիկ,
Մնչելով ունկն ի վար աղոթքդ անծանոթ,
Ու ջփելով շուրթիս սյուք մը մյուռոնհոտ։
Հիմա կերգեն, օ"հ, «Զարթիք, փառք իմ զարթի՜ք…»։
Ձյունին վրայեն կ'երթաս, արև ձյունածաղիկ,
Կ'երթաս, ո՜վ կույս, ձյունին վրայեն իմ սրտիս,
Հորինելով գունյան կայծեր ու աստղի՜կ.
Իմ տաղարանս' ուր դուն կ'երգես, կը ժպտիս։