Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/183

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/183


42. ՍԻՐԵՐԳ
Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,
Կ՚ըլլամ շիկնոտ ու թրվըռուն'
Ինչպես կ՚րլլա' բուրումնավետ
Վարդենիքեն անցնող առուն։

Եվ ջուրին պես այն թրվըռուն,
Հու նախընծա գրկանքիդ հետ,
Մոլորելով կ'ըլլա անհետ'
Գետ հոգվույդ մեջ սրտիս առուն։

գետին պեսճ սրտիս առուն
Կը տանիս քու մահվան ճամբե
Զարնելով զայն մերթ ծաղկավետ
Ափունքներուն մերթ քարերուն։