Այս էջը սրբագրված է
43. ԽՈՒՆԿ ՈԻ ԱՐՑՈԻՆՔ
. I
Շիթ մ' արցունքով' կաթիլ մը խունկ Սրբանոթին մեջ կը ցանե Մայրս' որ կ’անցնի անտես դռնե, Եվ երջանիկ' կը դընե ունկ 5 Անդրաշխարհեն եկող ձայնին։ Աչքերուն' որ զինք կը դիտեն Կիրակմուտքի խունկին ատեն' Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին։ 10 Եվ ամենուն կու տա բաժին'
Ծուխէն ծաղիկ մը ծափելի։
ՈՒ ցայդամուտն է հայելի' Ուր կը ցոլա բոցն աշխուժին' 15 Լուսահոգի զվարթուններուն'
- Ջորս արբեցուց այս իրիկուն
Շաբաթօրյա խունկն ու արցունք։
Մայրս ալևոր լոքեր է ծո՜ւնկ․․․
- Ժողովրդական հավատալիք մը կըսե ըսե թե Կիրակմուտքի տնալին խնկարկու֊
թյանց միջոցին <<լուսեղեններ>> իրենց սիրելիներուն կայքերը կ'երթան, ակնկա- լու աչքերով, ստանալու համար իրենց ընծայված խունկն ու արցունքը, կամ
հուսավրեպ, գլխիկոր ե՜տ դառնալու համար...» ժողովրդական հավատալիքը կ’ըսե ուրեմն, և ո՞վ պիտի չըսեր թե հիշատակը կը վերապրեցնե հոգիները։ Եվ ի’նչ ավելի հիշատակելի հիշատակարան' քան աստղաշիթ աստվածատուր արցունքն ու հոգեպարար վերամբարձ խունկը։